Արտաշատցի սամբիստը Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը
SportԵրեւանում հունիսի 14-ին անցկացված սամբոյի աշխարհի առաջին հայ չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարում արտաշատցի Կոլյա Կարապետյանը, ով հանդես էր եկել 62 կգ քաշային կարգում, նվաճել է բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ, Կ. Կարապետյանի մարզիչ ԱրթուրՀախումյանցն ասաց, որ երկու տարի առաջ Կարապետյանն այս հուշամրցաշարում նվաճել էր առաջին տեղը: «Սա մտածելու տեղիք է տալիս: Կոլյան պետք է բոլոր ուժերը ներդնի, քրտնաջան աշխատի` կրկին առավելագույն արդյունքի հասնելու եւ առաջին հորիզոնականներ զբաղեցնելու համար»,-ընդգծեց նա :
Հուշամրցաշարում, որին մասնակցում էին 19 տարեկանից բարձր ՀՀ եւ ԼՂՀ 78 ուժեղագույն մարզիկներ, Արարատի մարզը ներկայացրել էին երկու սամբիստ:
Լիլիթ Մաճկալյան