Նյու Յորքում երեք միլիոն մարդ Է դուրս եկել դիտելու պուերտոռիկյան շքերթը
International newsՆյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնի Հինգերորդ ավենյուում, տեղի Է ունենում ամենամյա պուերտոռիկյան շքերթը: Սպասվում Է, որ ընդհանուր առմամբ շքերթը դիտելու դուրս կգա շուրջ երեք միլիոն մարդ, տեղեկացնում Է BBC-ը:
Այս տարի շքերթը գլխավորում Է Պուրտո Ռիկոյի նահանգապետը:
Շքերթին նաեւ մասնակցում Է Նյու Յորքի կաթոլիկ կարդինալ Թիմոթի Դոլանը, որը շքերթի սկսվելուց առաջ կանչում Էր. «Ալիլուիա՜: Bienvenidos a todos (Բարի գալուստ բոլորի՜ն)», ինչպես նաեւ օրհնում Էր հավաքվածներին:
ԱՄՆ-ի մայրցամաքային մասում բնակվում Է ծագումով պուերտոռիկացի շուրջ 5 միլիոն մարդ: Բուն կղզու բնակչությունը հասնում Է 3,7 միլիոնի: