Gazeta.ru-ն, վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ներին, գրում է, որ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ միասնական է մնում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, և Մոսկվայի կողմից ցանկացած միակողմանի գործողություն դիտարկվելու է իբրև միջազգային իրավունքի ոտնահարում: Այս կապակցությամբ Ուելսում ընդունվել է հռչակագիր: ՆԱՏՕ-ի դաշնակիցները նաև վճռականորեն քննադատել են Ղրիմի անօրինական ու ինքնահռչակ բռնակցումը և Ուկրաինայի արևելքում իրավիճակի կանխամտածված անկայունացումը, որ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը: