Հունաստանը պատրաստ Է սպասել, մինչեւ որ վարկատուներն ավելի իրատես դառնան. Ցիպրաս
International newsՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, թե պետական պարտքի հիմնախնդրի լուծում գտնելու Աթենքի անկեղծ ցանկությունը վարկատուները գնահատում են որպես թուլություն, ուստիեւ պնդում են, որ կրճատվեն կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Սակայն Հունաստանը պատրաստ Է համբերատար սպասել, մինչեւ որ վարկատուները վերադառնան իրատեսության, ասել Է Ցիպրասը «Խմբագիրների թերթին»:
Հունաստանը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ բանակցություններ Է վարում ավելի քան 240 միլիարդ եվրո պարտքի կարգավորման շուրջը, որը գոյացել Է 2010 եւ 2012 թվականներին Հունաստանի բյուջեն պարտազանցումից փրկելուց հետո: Բայց համաձայնության հասնելու ժամանակը շարունակ ձգձգվում Է: Ուստի փորձագետները չեն բացառում, որ Հունաստանին սպառնում Է հերթական պարտազանցումը:
Հայտարարությունն արվել Է այն բանից հետո, երբ Բրյուսելում Հունաստանի պատվիրակությունը հեռացել Է բանակցություններից. իսկ Ցիպրասն, ինչպես եւ ավելի վաղ խորհրդարանում, ասել Է, որ կառավարությունը բանակցություններ կվարի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ Է համաձայնության հասնելու համար:
«Սոսկ քաղաքական նպատակահարմարությամբ կարելի բացատրել կենսաթոշակները կրճատելու՝ վարկատուների հիմնարկների համառ պահանջը կողոպուտների, հուշագրերի հինգ տարուց հետո: Հունաստանի կառավարությունը բանակցությունների Է գնում պլանով եւ ծանրակշիռ հանդիպական առաջարկություններով: Մենք համբերատար կսպասենք, մինչեւ վարկատուների ինստիտուտների ավելի իրատես դառնան»,- հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: