Վրաստանի նախագահը կարգադրել Է բանակը ներգրավել տարերքի հետեւանքների վերացման գործում
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր Է ստորագրել երկրի զինված ուժերը տեղատարափի եւ դրան հաջորդած ջրհեղեղի հետեւանքների վերացման համար օգտագործելու մասին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր Է ստորագրել երկրի զինված ուժերը տեղատարափի եւ դրան հաջորդած ջրհեղեղի հետեւանքների վերացման համար օգտագործելու մասին: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերվիշվիլին:
Կարկուտով եւ քամիով ուղեկցվող տեղատարափը Թբիլիսիում մոլեգնել Է լույս հունիսի 14-ի գիշերը: Դրա հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան հայտնել Է 12 զոհվածների մասին, սակայն վրացական ԶԼՄ-ները ժամ առ ժամ հայտնում են գտնված նոր զոհերի մասին: Ավելի քան 260 մարդ անօթեւան Է մնացել, 24 բնակիչ անհետ կորած Է համարվում: Ավերվել Է կենդանաբանական այգին, որտեղից փախել են 30-ից ավելի գիշատիչներ, այդ թվում՝ գայլեր, առյուծներ, արջեր, սատկել են 300-ից ավելի կենդանիներ: Տարերքի պատճառած վնասը գերազանցում Է 20 մլն դոլարը:
«Վրաստանի նախագահը՝ որպես գլխավոր զորահրամանատար, արտակարգ իրավիճակին հակազդելու նպատակով հրամանագիր Է ստորագրել Վրաստանի զինված ուժերի ներգրավման մասին»,-ասել Է Իմերվիշվիլին:
Նրա խոսքով, հրամանագրի համաձայն, ստեղծված արտակարգ իրավիճակում կօգտագործվեն ուղղաթիռներ եւ ցամաքային զորքերի ինժեներային բրիգադը:
յդ մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերվիշվիլին:
Կարկուտով եւ քամիով ուղեկցվող տեղատարափը Թբիլիսիում մոլեգնել Է լույս հունիսի 14-ի գիշերը: Դրա հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան հայտնել Է 12 զոհվածների մասին, սակայն վրացական ԶԼՄ-ները ժամ առ ժամ հայտնում են գտնված նոր զոհերի մասին: Ավելի քան 260 մարդ անօթեւան Է մնացել, 24 բնակիչ անհետ կորած Է համարվում: Ավերվել Է կենդանաբանական այգին, որտեղից փախել են 30-ից ավելի գիշատիչներ, այդ թվում՝ գայլեր, առյուծներ, արջեր, սատկել են 300-ից ավելի կենդանիներ: Տարերքի պատճաÕ �ած վնասը գերազանցում Է 20 մլն դոլարը:
«Վրաստանի նախագահը՝ որպես գլխավոր զորահրամանատար, արտակարգ իրավիճակին հակազդելու նպատակով հրամանագիր Է ստորագրել Վրաստանի զինված ուժերի ներգրավման մասին»,-ասել Է Իմերվիշվիլին:
Նրա խոսքով, հրամանագրի համաձայն, ստեղծված արտակարգ իրավիճակում կօգտագործվեն ուղղաթիռներ եւ ցամաքային զորքերի ինժեներային բրիգադը: