Չինաստանը գործարկել Է բեռնատար գնացքի՝ աշխարհում ամենաերկար երթուղին
International newsՉինաստանը գործարկել Է ապրանքատար գնացքի՝ աշխարհում ամենաերկար երթուղին, որը երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Հարբին քաղաքը միացնում Է գերմանական Համբուրգին, տեղեկացնում Է BBC-ին:
Այդ երթուղով առաջին շարժակազմը ճանապարհ Է ընկել հունիսի 13-ին:
Գնացքն ուղեւորվելու Է շաբաթը մեկ անգամ: Չվերթի տեւողությունը 15 օր Է: Այդ ժամանակաշրջանում գնացքը հաղթահարում Է ավելի քան 9,8 հազար կիլոմետր, այդ թվում՝ անցնելով Ռուսաստանի եւ Լեհաստանի տարածքներով: Չին-մոնղոլական եւ եւ բելառուսա-լեհական սահմանում գնացքը ստիպված կլինի փոխել անիվները երկաթուղագծի չափերի տարբերության պատճառով:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Հարբին-Համբուրգ երկաթուղային երթուղին կրկնակի պակաս ժամանակ կպահանջի, քան ավտոճանապարհներով եւ ծովով բեռների փոխադրման ներկայիս ուղին: