Աշխարհում միջուկային զենքը կրճատվում Է եւ արդիականացվում. ՍԻՊՌԻ
International newsԱշխարհում միջուկային զենքի քանակը դանդաղորեն կրճատվում Է, բայց այն միաժամանակ արդիականացվում Է: Այս մասին հաղորդել Է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ աշխարհում միջուկային զենքի պաշարների վերաբերյալ հունիսի 15-ին ամենամյա տվյալների հրապարակման առթիվ:
ՍԻՊՌԻ-ի վերլուծաբանները գրում են, որ 2015 թվականի սկզբի դրությամբ ինը երկրների, այն Է՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իսրայելի եւ Հյուսիսային Կորեայի տնօրինման տակ ընդհանուր առմամբ եղել Է մոտավորապես 15 հազար 850 միավոր միջուկային զենք: Դա քիչ Է 2014 թվականի համեմատությամբ, որի սկզբին եղել Է շուրջ 16 հազար 350 միավոր, պարզաբանում են ինստիտուտի վերլուծաբանները:
Փորձագետների հաշվարկներով՝ հիշատակված զենքից օպերատիվ Է համարվել, մոտավորապես 4 հազար 300 միավորը:
Հրապարակելով տվյալներ միջուկային ուժերի մասին՝ ՍԻՊՌԻ-ի փորձագետներն արդեն ոչ առաջին տարին արձանագրում են, որ դրանց կրճատումը կատարվում Է, գլխավորապես, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջուկային զինանոցների հետագա նվազեցման հաշվին, որոնց միագումար բաժին Է ընկնում միջուկային զենքի համաշխարհային պաշարների շուրջ 90 տոկոսը: Սակայն այսօր այդ գործընթացը կատարվում Է ավելի դանդաղ տեմպերով, քան 10 տարի առաջ, կարծում են ՍԻՊՌԻ-ում: Միեւնույն ժամանակ, շարունակում են փորձագետները, երկու երկրների երկարաժամկետ ծրագրերում միջուկային զենքի հետագա արդիականացումն Է:
Մյուս միջուկային պետությունների զինանոցները մեծ չեն, սակայն, այդ բոլոր երկրները, զարգացնում կամ ծավալում են միջուկային զենքի փոխադրման նոր համակարգեր կամ հայտարարել են նման ծրագրերի մասին, արձանագրում են ՍԻՊՌԻ-ում:
Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը հիմնվել Է 1966 թվականին եւ անկախ վերլուծական կենտրոն Է, որն զբաղվում Է հակամարտությունների, սպառազինությունների, զենքի ու զինաթափման վերահսկողության հետազոտություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: