Արցախում ռամկավարները կուսակցություն են հիմնել
PoliticsԼեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում հունիսի 14-ին տեղի է ունեցել Արցախի Ռամկավար ազատական կուսակցության (ԱՌԱԿ) հիմնադիր համագումարը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը հաստատել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրել վարչության անդամների կազմն ու ատենապետին, ինչպես նաև ձևավորել կուսակցության ստորաբաժանումները:
ԱՌԱԿ առաջին համագումարը ատենապետ է ընտրել Բարդուխ Գալստյանին: