Երկրաշարժերից հետո վերաբացվել են Նեպալի թանգարանները
International newsՆեպալի զբոսաշրջության նախարարությունն օտարերկրյա զբոսաշրջիկներին կոչ Է անում վերադառնալ երկիր: Երկրի իշխանությունները հայտնել են, որ ամրացնող եւ վերականգնողական անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված պատմական վեց օբյեկտներ կրկին բացվել են այցելությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նեպալում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի արդյունքում զոհվել Է առնվազն 9 հազար մարդ, ավերվել են հարյուրավոր պատմական հուշարձաններ, այդ թվում՝ մի քանի հինդուիստական տաճարներ:
Նեպալում զբոսաշրջությունը բյուջետային եկամուտների կարեւոր աղբյուր Է, իսկ ստորգետնյա ցնցումների հետեւանքների վերացման համար երկրին հարյուր միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ: