Եգիպտոսը խոստացել Է մինչեւ օգոստոս լրակառուցել Սուեզի ջրանցքը
International newsԵգիպտոսում նոր ջրային մայրուղու շինարարությունը, որը պետք Է ընդլայնի Սուեզի ջրանքցի կարողությունները, պլանավորվում Է ավարտել այս տարվա օգոստոսին: Այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները:
«Նոր Սուեզն», ըստ կանխատեսումների՝ պետք Է Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի ամենամյա եկամուտներն ավելացնի 2,5անգամ՝ մինչեւ 13,5 միլիարդ դոլար, հաղորդել Է BBC հեռուստառադիոկորպորացիան:
Շինարարությունն սկսվել Է 2014 թվականի օգոստոսին, եւ նախագիծը հաջողվել Է իրականացնել ռեկորդային ժամկետում: Նախապես պլանավորվել Էր աշխատանքներն ավարտել երեք տարում, բայց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթախ աս Սիսին կարգադրել Է շինարարությունն ավարտել 12 ամսում:
Նախագծի ֆինանսավորմանը մասնակցում են Եգիպտոսի բնակիչները. այդ նպատակի համար իշխանությունները թողարկել են տարեկան 12 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսեր, ինչն օգնել Է հավաքելու ավելի քան 8 միլիարդ դոլար:
Նոր ջրանցքի երկարությունը կկազմի 72 կիլոմետր, իսկ թողունակությունն՝ օրական 46 նավ: «Նոր Սուեզն» անցնում Է հին նավարկելի ուղուն զուգահեռ, որը կառուցվել Է 145 տարի առաջ:
Սուեզի ջրանցքն ամենակարճ ջրային ուղեգիծն Է Հնդկական օվկիանոսի եւ Միջերկրական ծովի միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: