Բաքու 2015. հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները
SportԱյսօր կայացել է առաջին Եվրոպական ամառային խաղերի բռնցքամարտի մրցաշրի վիճակահանությունը: Ընդհանուր առմամբ 10 քաշային կարգերում պայքարին մասնակցում է 67 կին և 211 տղամարդ բռնցքամարտիկ:
Հայաստանը ներկայացուցիչ ունի 6 քաշային կարգերում: 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16- րդ եզրափակիչում կմրցի հունգարացի Կսոկա Նանդոր - լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի (Լեհաստան) - Ստեֆան Իվանովի (Բուլղարիա) հետ:
60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը մեկ այլ բուլղարացի` Աուրին Իզմիտովի և ուկրաինացի Վիկտոր Պետրովի հաղթողն է: Մենամարտի օրը հունիսի 21- ն է: 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պայքարը կսկսի 1/32-րդ եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին: