Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ըստ Կարեն Կարապետյանի՝ պետության ողնաշարը վնասվել է

Politics

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ՙԺողովուրդ՚-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականնել այն կորուստերը, որոնք այսօր առկա են: Ըստ պատգամավորի՝ կա երեք գործիք, որ հրատապ են այդ ոլորտում կիրառելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի առաջընթաց ակնկալել:

-Պարոն Կարապետյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Ձեր կողմից ՀԷՑ-ի նման հարցը, բայց կարծես թե մինչեւ այժմ այդ հարցում հստակեցում չկա: Ի՞նչ փուլում է գործընթացը, արդյո՞ք դեռեւս այդ ոլորտը Ձեզ հետաքրքրում է:

-Մենք առիթ ունեցել ենք արդեն այդ հարցին պատասխանել. ոչ մտածել ենք այդ ուղությամբ, ոչ էլ ներկայումս մտածում ենք:

-Արդեն հստակ է, որ 6.93 դրամով օգոստոսի 1-ից թանկանալու է էլեկտրաէներգիան, արդյո՞ք արդարացված էր այդ թանկացումը, ուսումնասիրե՞լ եք այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Արդյո՞ք ներկայացված պատճառաբանություններն արդարացված են:

-Առկա իրավիճակում շատ բարդ է գնահատելը: Ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը և առավելապես ծանոթ եմ միայն հրապարակումներից, բայց փոխարենը ես քաջատեղյակ եմ այն սոցիալ-տնտեսական իրավիճակին, որն առկա է Հայաստանում և որի վրա ուղղակիորեն ազդելու է ցանկացած թանկացում: Հասկանալի է, որ թանկացմանը դեմ ենք բոլորս: Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն առկա վիճակը հաղթահարելու համար: Նախ պետք է անդրադառնալ անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, որովհետեւ մենք երբեմն միակողմանի ենք խոսում՝ միայն սոցիալական վիճակից, մինչդեռ սոցիալական վիճակը ածանցվում է տնտեսական վիճակից: Այս առումով ես լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանզի էներգակիրների ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է տնտեսության տարբեր ճյուղերի վրա, ինչն էլ գումարվելով մարդկանց առանց այդ էլ անվճարունակության ֆոնին ավելացող հավելյալ ծախսերին՝ էլ ավելի են ազդում սոցիալական վիճակի վրա: Տեսեք, մեր ապրանք արտադրողները մեծ շուկայում, այդ թվում գյուղմթերքի եւ արտադրության այլ բնագավառներում, մեղմ ասած մրցունակ չեն: Ինչքան էլ ասենք հալվա՝ բերաններս չի քաղցրանա: Այո, 170-180 միլիոնանոց շուկան շատ լավ բան է, բայց դա չի նշանակում, որ միան հայտնվելով այդ շուկայում՝ քո երկրում բոլոր խնդիրները կարգավորվելու են: Դրա համար անհրաժեշտ է քրտնաջան ու համակարգված աշխատանք: Նման շուկայի առկայության գործոնը հաշվի առնելով՝ պետք է յուրաքանչյուր բնագավառի հետ կապված մոտեցումները, վերլուծությունները ի մի բերել, մեխանիզմներ մշակել, որպեսզի մենք եւս այդ հսկայական շուկայում մրցունակ լինենք: Այսինքն՝ մինչև տնտեսությունը չակտիվանա, իր հետեւից չի քաշելու սոցիալական հարցերի լուծումը:

-Ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որպեսզի թույլ չտար ՀԷՑ-ի ՙանբարեխիղճ՚ ծախսերը վճարեր ՀՀ քաղաքացին, ո՞ւմ մեղավորությունն է դա, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել:

-Նախ, շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ համակարգը պետք է աշխատի թափանցիկ: Այստեղ պետք է ընդունենք նաև պետության համապատասխան կառույցների մեղքի բաժինը՝ անհրաժեշտ վերահսկողության բացակայության տեսակետից: Ինչ վերաբերում է թանկացման հետևանքներին, առկա իրավիճակում կա երեք ճանապարհ. առաջին ճանապարհը, երբ պետությունը ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Երկրորդ տարբերակը, երբ պետությունը հայտարարում է, որ ինքը հնարավորություն չունի ու ամբողջ բեռը թողնում է հանրության ու տնտեսվարողների վրա: Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ մեր հանրության մեծամասնությունն անվճարունակ է, իսկ տնտեսվարողները, ինչպես արդեն նշեցի, առանց այդ էլ մրցունակ չեն: Ուստի, իմ կարծիքով, պետք է գործի երրորդ տարբերակը, այն է՝ բեռի որոշակի հատված պետությունը վերցնում է իր վրա՝ ամբողջը չթողնելով հանրության ու տնտեսվարողների վրա: Ես հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները սուղ են, սակայն, հավատացեք, ցանկության դեպքում միջոցներ գտնելը դժվար չէ, դրանց մասին ինքս առիթ ունեցել եմ քանիցս խոսել: Մենք պետք է գիտակցենք, որ ռազմավարական նշանակության խնդիրներում պետությունը լուրջ գործառույթներ ունի: Որքան էլ ՀԷՑ-ը օտարերկրյա ներդրողինը լինի, միեւնույնն է դա Հայաստանի Հանրապետությանն է և մեր տնտեսության ողնաշարն է, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում մեր պետությունը: Այսօր այդ ցանցերի վիճակը շատ ահավոր է՝ համակարգը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է: Տեսեք, կան 12-13 տոկոս կորուստներ, որոնց մի մասը գողություններն են. դա ռեալ է ու առօրյայում յուրաքանչյուրս էլ կարող ենք համոզվել, թե համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ինչպես են այդ գողությունները իրականացնում: Մյուս կողմից, պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով: Եվ հիմա, ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել:

-Բայց պարտքերը գոյացել են նրա համար, որ պաշտոնյանները իրենց անձնական շահերի համար….

-Այն, որ բավական շռայլություններ են իրենց թույլ տվել, անկասկած, անթույլատրելի է, սակայն հարցն այն է, որ դրանք ինքնարժեքի մեջ չնչին տոկոսներ են կազմում, իրականում դրանից բացի շատ ավելի մեծ խնդիրներ կան: Դրանք կարգավորելու համար գործիքները շատ են, սակայն դրանցից կառանձնացնեմ հատկապես երեքը: Առաջին հերթին պետք է լուրջ ներդրումներ կատարվեն, որպեսզի կորուստները նվազեցվեն, ինչպես նաև հնարավորինս էժան տոկոսադրույքով վարկեր ձեռք բերել, ինչի մասին արդեն խոսեցի: Երկրորդ՝ անհրաժեշտ է բարձրացնել կառավարման արդյունավետությունը և առավելագույնս կանխել գողությունները: Վերջապես երրորդ՝ հետևողական աշխատանք է պետք տանել էներգետիկ բալանսի կարգավորման ուղղությամբ: Դրա համար առաջին հերթին հարկավոր է տարիների ծրագրավորված գործողություններ էժան էլէներգիա արտադրող ՀԷԿ-երի և դրանց արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն ավելացնելու ուղղությամբ: Հիշեցնեմ, որ որ լուրջ խնդիրներ են սպասվում 2017 թվականին, որովհետեւ նախ ատոմակայանը մոտ վեց ամիս, գուցե և ավելի չի արտադրի էժան էլէներգիա, մյուս կողմից ԱԷԿ-ը մոտ 300 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, ինչը նշանակում է, որ ատոմակայանի արտադրած հոսանքի ինքնարժեքի մեջ եւս 300 միլին դոլար է ներառվելու: Ուրեմն, հետագա թանկացումներից խուսափելու նպատակով հարկավոր է շոշափելի քայլեր ձեռնարկել: Հակառակ դեպքում համակարգն ուղղակի կարող է սնանկանալ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով հանդերձ: Նորից եմ կրկնում, սա տնտեսության ողնաշարն է: Եթե մարդու ողնաշարը չլինի այնպես, ինչպես կա, մարդը տձեւ ինչ-որ մարմին կունենա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում...

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App