Ղարիբաշվիլին կարեւորել Է ջրհեղեղի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը
International newsԹբիլիսիի կենդանաբանական այգուց փախած կենդանիներին որսացել են, քաղաքում դրանք չկան: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Կենդանաբանական այգու կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ դրա սահմաններից դուրս ոչ մի գիշատիչ չկա»,- ասել է նա:
Վարչապետը կարգադրել է աշխատանքային խումբ ստեղծել ջրհեղեղի պատճառները բացահայտելու համար: Ինչպես հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, տարերքի հետեւանքների վերացման արտակարգ շտաբի նիստի ընթացքում Ղարիբաշվիլին նշել է, որ ջրհեղեղը, հնարավոր Է՝ տեղի Է ունեցել այն պատճառով, որ ափերից դուրս եկած Վերա գետը պարփակվել է թունելներում:
Ղարիբաշվիլին չի բացառել, որ տեղի ունեցածի հետաքննությանը կներգրավվի դատախազությունը: «Ով էլ որ լինի՝ պետք է պատասխանատվություն կրի: Մենք չենք մտածում միայն այս կամ այն անձի պատասխանատվության մասին: ԱՆհրաժեշտ է պարզել իրական պատճառները, որպեսզի խուսափենք տեղի ունեցածի կրկնվելուց»,- հայտարարել է վարչապետը:
Սաստիկ տեղատարափի պատճառով հունիսի լույս 14-ի գիշերը հեղեղվել է Թբիլսիին. ափերից դուրս է եկել Վերա գետը: Ըստ վերջին տվյալների՝ ջրհեղեղի զոհ է դարձել 15 մարդ:
Ամենից ավելի տուժել է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական շրջանը, մասնավորապես, այնտեղ գտնվող կենդանաբանական այգին: Կենդանիներից շատերը սատկել են, մյուսները փախել են, այդ թվում՝ վտանգավոր գիշատիչներ՝ արջեր, վագրեր, գայլեր ու առյուծներ:
Մեծապես տուժել է նաեւ քաղաքի ենթակառուցվածքը. մասնակիորեն ավերվել են ավտոմայրուղիները, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը եւ բնակելի շենքեր:
Ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին երկրի իշխանությունները խոստացել են վճարել նյութական օգնություն 10 հազար լարիի չափով (մոտավորապես 4,4 հազար դոլար):