Կիմ Չեն Ընը ղեկավարել է գիշերային հրետանային վարժանքները
International newsԿիմ Չեն Ընը՝ որպես ԿԺԴՀ-ի գերագույն գլխավոր հրամանատար, ղեկավարել է գիշերային հրետանային վարժանքները երկրի արեւելյան ծովափին:
Ինչպես տեղեկացնում է Կորեայի լրատվական գործակալությwuնը, դրանց մասնակցել են Արեւելյան նավատորմի նավերը եւ Կորեական ժողովրդական բանակի 10-րդ կորպուսի զորամասերը: Զինավարժանքների ավարտից հետո Կիմ Չեն Ընը գովաբանել է հրետանավորներին, որոնք ի զորու են «անխնա պատասխան հարված հասցնել ԿԺԴՀ-ի տարածք հակառակորդի ներխուժման դեպքում»:
Ավելի վաղ նա հետեւել է նոր տիպի հականավային հրթիռների արձակումներին, որոնք համալրել են երկրի ռազմածովային ուժերի զորամասերի սպառազինությունը: Զորավարժություններն անցկացվել են Ճապոնական ծովի ջրատարածքում, որը ԿԺԴՀ-ում ընդունված է անվանել Արեւելյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: