ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2016 թվականի աշնանից ոչ շուտ
International newsՄեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը բացառել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեն 2016 թվականի մայիսին անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում է BBC-ը:
Կառավարությունում պարզաբանել են, որ այդ որոշումն ընդունել են խորհդարանի խնդրանքով, որն անհանգստացած է հանրաքվեի եւ Լոնդոնի քաղաքագլխի ու Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի օրենսդրական մարմինների անդամների ընտրությունների հնարավոր համընկնումից:
Ընդսմին ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրաքվեն տեղի կունենա 2016 թվականից ոչ շուտ: Մեծ Բրիտանիայում նման հանրահարցումներն ավանդաբար անցկացվում են մայիսին կամ սեպտեմբերին:
Այդպիսով, ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա եկող տարվա սեպտեմբերից ոչ շուտ:
Հանրաքվե անցկացնելու որոշումը բրիտանական խորհրդարանի կողմից ընդունվել է անցած շաբաթ: Այն պետք է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը: Կառավարությունում պարզաբանել են, որ ԵՄ-ին երկրի միանալուց հետո միության կառուցվածքն ու բնույթն էական փոփոխություններ են կրել: