Վրաստանի իրավապահներն սկսել են հետապնդել Սիրիա մեկնող հավանական ահաբեկիչներին. վրացագետ
International newsՎրաստանի Ներքին գործերի նախարարության շուրջ 100 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների խմբի իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 5 երիտասարդ, ովքեր զբաղվել են Վրաստանի Պանկիսիի բնակավայրում ապրող տղամարդկանց շրջանում իսլամիզմի և վահաբիզմի գաղափարների տարածմամբ, ինչպես նաև՝ իրենց քարոզչությանը զոհ դարձած երիտասարդներին Սիրիա ուղարկելու գործով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նրա գրառման համաձայն՝ վերջինները պետք է Թուրքիայի միջով անցնեին Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կազմում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
«ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներից Այուֆ Բորչաշվիլին նշվածի շրջանակներում ակտիվ գործունեություն էր ծավալել Վրաստանում և բազմաթիվ պանկիսցիների արդեն իսկ հասցրել է տեղափոխել Սիրիա և Իրաք:
Ձերբակալված ապագա ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է Թբիլիսի-Ստամբուլ չվերթի տոմսեր, նրանք արդեն պատրաստվում էին լքել Վրաստանը:
Վրաստանի Պանկիսիի շրջանի բնակիչները Սիրիական հակամարտության անցած մի քանի տարիների ընթացքում լրջորեն ներգրավված են եղել այդ երկրի տարածքում իրականացվող ռազմական գործողություններում, մասնավորապես՝ Սայֆուլլահ Աշ-շիշանիին, նույն՝ Ռուսլան Մաչալիկաշվիլիին, ինչպես նաև իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներից մեկի առաջնորդ, Վրաստանի Բիրկիանի գյուղի բնակիչ Թարխան Բաթիրաշվիլին (Աբու Ումար աշ-Շիշանին)»,-գրել է վրացագետը: