Վրաստանը թվային հեռարձակման կանցնի հուլիսի 1-ից
International newsԵլնելով ստեղծված դրությունից՝ Վրաստանը թվային հեռարձակման կանցնի հուլիսի 1-ից, այլ ոչ թե հունիսի 17-ից, ինչպես դա պլանավորված Էր միջազգային պայմանագրով ստանձնած հանձնառություններով: Այդ մասին արտահերթ ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Ամբողջ ենթակառուցվածքն ստեղծված Է, եւ երկիրը պատրաստ Է անցնելու թվային հեռարձակման, բայց տարերքի հետ կապված իրադարձությունների պետճառով մենք նպատակահարմար համարեցինք լրացուցիչ անհարմարություն չստեղծել մեր բնակչության համար, որն առանց այդ Էլ վիթխարի սթրես Է տարել»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
«Մտադրություն ունենք այս փուլում թվային հեռարձակման անցնելու ժամկետը դարձնել հուլիսի 1-ը հունիսի 17-ի փոխարեն, որպեսզի անցնի երկու շաբաթ, եւ երկիրը դուրս գա այդ վիճակից, արտակարգ ռեժիմից եւ ավելի հանգիստ ռեժիմով իրականացնի հիշյալ գործընթացը: Անալոգային հեռարձակումը մենք կսկսենք Թբիլիսիից, բայց դա տեղի կունենա ոչ թե հունիսի 17-ին, այլ ենթադրաբար հուլիսի 1-ին»,- հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը, հաղորդել Է Sputnik-ը: