Ռուսաստանը մեկ տարում 40 տոկոսով կրճատել Է ներդրումներն ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերում
International newsՌուսաստանը մեկ տարում ավելի քան 40 տոկոսով կրճատել Է ներդրումները Միացյալ Նահանգների պարտատոմսերում: Այս մասին վկայում Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաշվետվությունը:
2014 թվականի ապրիլից մինչեւ 2015 թվականի ապրիլ ամերիկյան արժեթղթերում ներդրումների չափը 116,4 միլարդ դոլարից կրճատվել Է մինչեւ 66,5 միլիարդ: Նվազեցումն սկսվել Է 2014 թվականի օգոստոսից: Դրա հետեւանքով ամերիկյան պետական պարտատմոսերում ներդրումների ծավալով Ռուսաստանը 12-րդից իջել Է 22-րդ տեղը:
Առաջատարը մնում Է Չինաստանը, որն ունի 1,26 տրիլիոն դոլարի ամերիկյան արժեթղթեր: Մեկ տարում այս ցուցանիշը չի փոխվել: Երկրորդ տեղում Է Ճապոնիան՝ 1,2 տրիլիոն դոլար ցուցանիշով:
Ընդհանուր առմամբ US Treasuries-ի պահառուները մեկ տարում թղթապանակը 5,9 տրիլիոնից մեծացրել են մինչեւ 6,1 տրիլիոն դոլար:
Միացյալ Նահանգների պետական պարտատոմսերն արժեթղթեր են, որոնք թողարկում Է երկրի ֆինանսների նախարարությունը: Դրանք ծառայում Է որպես պետական պարտքի սպասարկման միջոց: