Վարկատուների հետ Հունաստանի գործարքն արգելափակում են ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի տարաձայնությունները. Ցիպրաս
International newsՎարկատուների հետ Հունաստանի գործարքն արգելափակող հիմնական գործոնը տարաձայնություններն են ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի միջեւ: Այս մասին հայտարարել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, տեղեկացնում Է Reuters-ը:
Գործակալությունը մեջբերում Է Ցիպրասի խոսքն այն մասին, որ «գործարքն արգելափակող գլխավոր գործոնը պարտքի վերաձեւակերպման շուրջն առկա հակասություններն են ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի միջեւ»:
2010 թվականից, երբ սկսվել Է Հունաստանի սուվերեն պարտքի ճգնաժամը, ԵՄ-ն եւ ԱՄՀ-ն գրեթե 250 միլիարդ եվրոյի վարկեր են տրամադրել Աթենքին: Չնայած 2012 թվականին Հունաստանի պարտքի մասնակի դուրսգրմանը, նրա պետական պարտքը գերազանցում Է 315 միլիարդ դոլարը, ինչը կազմում Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 175 տոկոսը: Դա եռակի գերազանցում Է եվրոյի գոտու երկրների համար պետական պարտքի առավելագույն թույլատրելի մակարդակը, որը, Կայունության եւ աճի պակտի համաձայն՝ կազմում Է ՀՆԱ-ի 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը