Yerevan, 13.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ժաննա Ֆրիսկեի կյանքը (լուսանկարներ)

Lifestyle

Ժաննա Վլադիմիրի Ֆրիսկեն ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։ 

Ժաննան սովորել է Մոսկվայի Պերովո շրջանի թիվ 406 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1991 թվականին։ Մասնակցել է դպրոցական ինքնագործունեության խմբակներին։ Զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ և ակրոբատիկայով, այցելել է բալետային խմբակ և պարախմբակ։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի հումանիտար համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որը չի ավարտել։ Կարճ ժամանակով կահույքի վաճառքով զբաղվող գործակալությունում աշխատել է որպես մենեջեր։

1996 թվականին սկսել է երգչուհու ստեղծագործական կարիերան «Блестящие» համույթում։ Խմբում երգելու տարիներին ձայնագրվեցին 4 ձայնասկավառակներ, և իրականացվեցին 3 ծրագրեր։

2003 թվականին մասնակցել է «Վերջին հերոսը-4» («Последний герой-4») ռեալիթի շոուին, որտեղ հասավ մինչև եզրափակիչ։ Ավարտից հետո Ժաննան հայտարարեց խմբից դուրս գալու և առանձին երգելու մասին։ 2005 թվականին Ժաննան կրկին մասնակցեց «Վերջին հերոսը-5» ռեալիթի շոուին։ Մասնակցել է «Աֆրիկայի սիրտը» («Сердце Африки»), «Կայսրություն» («Империя»), «Կրկես աստղերի հետ» (ռուս.՝ «Цирк со звёздами»), «Կրկես» («Цирк») ծրագրերին։ 2008 թվականին մասնակցել է «Սառցե դարաշրջան-2» («Ледниковый период-2») նախագծին, որտեղ սահել է Վիտալի Նովիկովի հետ, իսկ հետո՝ Մաքսիմ Մարինինի հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին թողարկվեց Ժաննայի առաջին ալբոմը՝ «Жанна» անվանումով։ Ալբոմի որոշ երգերի հիման վրա տեսահոլովակներ նկարահանվեցին («Лечу в темноту», «Ла-ла-ла», «Где-то летом»)։

2004 թվականին դուրս եկավ նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը («Գիշերային պարեկ»՝ «Ночной дозор»), որտեղ Ժաննան խաղաց Զավուլոնի սիրուհի վհուկ Ալիսայի դերը։ Ֆիլմի շարունակության մեջ («Ցերեկային պարեկ»՝ «Дневной дозор») Ֆրիսկեի հերոսուհուն ավելի մեծ տեղ տրվեց, այդ պատճառով Ժաննայի դերակատարմամբ վհուկի նկարը զարդարեց ֆիլմի աֆիշը։ Ֆիլմի բազմաթիվ հնարքներ Ժաննան անձամբ է կատարել։

2010 թվականին Ժաննայի մասնակցությամբ դուրս եկավ մեկ այլ ֆիլմ՝ «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» («О чём говорят мужчины»)։ Ժաննան խաղացել է «Ով եմ ես» («Кто я?») դետեկտիվ ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2010 թվականի նոյեմբերի 11-ին։ Ժաննան նկարահանվել է մի քանի ամսագրերի համար («Maxim», «Top Beauty», «InStyle», «OK!», «allure» и «Elle»)։ Հանդիսացել է «Orient Watch», «Rexona», «Ակտիվիա» յոգուրտի ընկերությունների դեմքը։

2011—2012 թվականներին Ժաննան վարել է «Արձակուրդներ Մեքսիկայում» («Каникулы в Мексике») ռեալիթի շոուի առաջին երկու եթերաշրջանները։

Պաշտոնապես ամուսնացած չէ։ Քաղաքացիական ամուսինը ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելևն է։ 2013 թվականի ապրիլի 7-ին Մայամիում ծնվել է նրանց որդին՝ Պլատոնը։

Ծննդաբերությունից հետո Ժաննան սկսեց բողոքել գլխացավերից։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Ժաննայի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է։ Դրանցի հետո Ժաննան բուժման կուրսեր ստացավ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում։ Նույն թվականի աշնանը Ժաննան դադարեց հայտնվել հասարակությանը և նկարներ տեղադրել Ինստագրամի իր պաշտոնական էջում։ 2014 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակեցին Ժաննայի հիվանդության մասին լուրերը։ 2014 թվականի հունվարի 20-ին ընտանիքի անդամները պաշտոնապես հաստատեցին Ժաննայի հիվանդության մասին լուրերը։ Ժաննայի հոր մեկնաբանմամբ՝ Ժաննայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք՝ գլիոբլաստոմա։ 2014 թվականի հունվարից Ժաննան բուժման կուրսեր ստացավ Նյու-Յորքի «Memorial Sloan-Kettering Cancer Center» հոսպիտալում։

Ռուսաստանի առաջին հեռուստաալիքը հատուկ հանգանակություն կազմակերպեց Ժաննայի բուժման ծախսերը հոգալու նպատակով։ 2014 թվականի հունվարի 24-ին հանգանակության արդյունքում հավաքվեց 66 447 800 ռուբլի, իսկ Ռուսֆոնդի միջոցով՝ 1 307 615 ռուբլի։ 2014 թվականի հունվարի 27-ին երգչուհու պրոդյուսերը հայտնեց, որ նյույուրքյան կլինիկայի բժիշկները դրական եզրակացություն են տվել Ժաննայի բուժման կապակցությամբ։ Հունվարի 31-ին կլինիկայի ծախսերը փակելուց հետո որոշվեց, որ մնացած գումարը կուղղվի չարորակ ուռուցքներով հիվանդ երեխաների բուժմանը։

2014 թվականի հունվարի 30-ին Ժաննային օգնության խնդրանքով հանրությանը դիմեց Շերոն Օզբորնը՝ Օզզի Օզբորնի կինը։ 2014 թվականին բուժման երկարատև կուրսերից հետո Ժաննան վերականգնողական պրոցեդուրաների նպատակով հաստատվեց Յուրմալայում, որտեղ տոնեց իր 40-ամյակը։ 2014 թվականի հոկտեմբերին երգչուհին վերադարձավ Մոսկվա։ Մինչ այդ երգչուհին գամված էր հաշմանդամի սայլակին, որից հետո ինքուրույն քայլելու փորձեր կատարեց։ 2015 թվականի հայտարարվեց, որ Ժաննան վերսկսել է բուժման կուրսերը ԱՄՆ-ում։

Մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո:

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities