Վաշինգտոնը պաշտպանում է Ուկրաինայի արեւելքին հատուկ կարգավիճակի տրամադրումը. Պետդեպարտամենտ
International newsԱՄՆ-ի կառավարությունը պաշտպանում է Ուկրաինայի արեւելքի շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարը: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպային, Եվրասիային եւ Կենտրոնական Ասիային ցուցաբերվող օգնության ծրագրերի համակարգող Ալինա Ռոմանովսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինային ամերիկյան օգնությունը «նպատակամղված է բարեփոխումների երեք խոշոր բնագավառների»: Առաջին, խոսքը վերաբերում է «տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների կոնսոլիդացմանը եւ էներգետիկական բարեփոխումներին», ճշտել է Ռոմանովսկին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Երկրորդ, ԱՄՆ-ը տրամադրված է այն բանին, որ պաշտպանի Ուկրաինայի «ազգային միասնությունը» եւ միաժամանակ «նրա արեւելքի հատուկ կարգավիճակը»: ԱՄՆ-ը պաշ տպանում է Ուկրաինայի «Սահմանադրության բարեփոխման թափանցիկ գործընթացը», ինչպես նաեւ այդ հանրապետությունում «ապակենտրոնացմանն ուղղված ջանքերը», «արեւելքի ընտրությունները»:
«Բացի այդ, մեր աջակցությունն ուղղված է Ռուսաստանից Ուկրաինայի էներգետիկական անկախության նվազեցմանը»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: