Պուտինը խոստացել Է հարվածային միջոցներ ուղղորդել Ռուսաստանին սպառնացող երկրների դեմ
International newsՎլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ սպառնալիքի դեպքում Ռուսաստանը հարվածային միջոցներ կուղղորդի վտանգի աղբյուրի վրա: Պետության ղեկավարի խոսքը փոխանցել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Եթե որեւիցե մեկն սպառնալիքի տակ դնի Ռուսաստանի տարածքը, նա իր սպառազինությունները պետք Է ուղղի այն երկրների դեմ, որտեղից այդ սպառնալիքը ծագում Է»,- ասել Է Ռուսաստանի նախագահը:
Նա հիմնավորված Է համարել Մոսկվայի պատասխան գործողությունները հակահրթիռային պաշտպանության ծավալման դեմ: «Այդ ՆԱՏՕ-ն Է մոտենում մեր սահմաններին, այլ ոչ թե մենք»,- պարզաբանել Է նա:
Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Եվրոպայում սպառազինությունների հնարավոր տեղաբաշխման վերաբերյալ Արեւմուտքի հայտարարություններն ավելի շուտ «քաղաքական նշաններ» են, որոնք պատասխան միջոցներ չեն պահանջում:
Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը չի սպառնում Եվրոպայի երկրներին: Նախագահի խոսքով՝ նրանց համար անվտանգության լավագույն երաշխիքը չեզոքությունն Է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին անհանգստություն Է հայտնել Պուտինի այն հայտարարության առիթով, թե Ռուսաստանը մինչեւ տարեվերջ կջանա միջուկային զինանոցը համալրել 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: «Ոչ ոք չի կարող նման խոսք լսել ուժեղ տերության ղեկավարից եւ չմտահոգվել այն բանից, թե ինչ հետեւանքներ դա կունենա»,- Քերիի խոսքը փոխանցել Է Reuters գործակալությունը:
Հունիսի սկզբին հաղորդվել Է, որ Վաշինգտոնը քննարկում Է Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ցամաքային բազավորման թեւավոր եւ բալիստիկ հրթիռների տեղաբաշխման հնարավորությունը: Այդ ծրագիրը դրական Է գնահատել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը: