Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը Բաքվին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին
International newsՄիավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում գտնվող մեծաթիվ քաղբանտարկյալներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև բանտում քաղբանտարկյալների առկայության առնչությամբ: «Ես կոչ եմ անում իշխանություններին, մարդասիրական նկրտումներից ելնելով, ազատ արձակել նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև ներում շնորհել և մեղադրանքները հեռացնել այն անձանցից, ովքեր զրկվել են ազատությունից միայն սեփական իրավունքներն իրականացնելու հետևանքով»,- նշել է ՄԱԿ-ի գերագույ ն հանձնակատարը: