Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինին գտել են Ադրբեջանի հետ սահմանին
International newsԱդրբեջանի հետ սահմանի «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետում նկատել են կենդանի պինգվինի, որին Թբիլիսիում հեղեղման ժամանակ ջուրը քշել-տարել Է Քուռ գետը, տեղեկացնում են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցներին:
«Մեզ հաղորդեցին, որ «Կարմիր կամրջից» ոչ հեռու պինգվին Է լողում: Ուղեւորվել Է հատուկ խումբ, որը նրան կվերադարձնի Թբիլիսի»,- հայտարարել են կենդանաբանական այգու տնօրինությունում:
Բացի այդ, փրկարարները երկու խեղդված արջերի դիակներ են հայտնաբերել Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում: Ինչպես հաղորդել Է Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, սատկած կենդանիների լեշերը գտել են ջրասույզ եղած մեծավանդակում: