Գործարքը չկայանա՝ պարտազանցում կհայտարարենք եւ կհեռանանք ԵՄ-ից. Հունաստանի ԿԲ
International newsՀունաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել Է, որ այն դեպքում, եթե Աթենքին չհաջողվի միջազգային վարկատուների հետ համաձայնության գալ լրացուցիչ ֆինանսական օգնության շուրջը, երկիրը կարող Է հեռանալ Եվրամիությունից եւ նոր պատազանցում հայտարարել, տեղեկացնում Է BBC-ն:
«Համաձայնության ձախողումը կնշանակի հիվանդագին ընթացքի սկիզբ, որը նախ կհանգեցնի պարտազանցման, իսկ այնուհետեւ՝ հեռացման եվրոգոտուց եւ, շատ հավանական Է՝ ԵՄ-ից»,- նշում են բանկում: Վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ավելի վաղ հայտարարել Է, որ վարկատուները փորձում Էին նվաստացնել իր կառավարությանը:
Աթենքը պնդում Է, որ չի զիջի կենսաթոշակների կրճատման եւ հարկերի բարձրացման պահանջներին:
Իսկ Եվրամիությունը ձգտում Է Հունաստանից հասնել 2 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ծախսերի նոր կրճատումների՝ նոր ֆինանսական օգնության տրամադրման դիմաց: