Իրանի խորհրդարանը պահանջել Է բոլոր պատժամիջոցները չեղարկել միջուկային գործարքի ստորագրման հետ միաժամանակ
International newsԻրանի մեջլիսը (խորհրդարան) պնդում Է, որ բոլոր պատժամիջոցները չեղարկվեն միջուկային գործարքի ստորագրման հետ միաժամանակ: Ինչպես տեղեկացնում Է Պրեսս-ՏՎ-ին, այս կոչով հունիսի 17-ին պատգամավորները դիմել են Իսլամական Հանրապետության կառավարությանը:
«290 պատգամավորներից 185-ը քվեարկել են այն բանի օգտին, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համապարփակ համաձայնագիրը նախատեսի ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ Եվրամիության, այնպես Էլ ԱՄՆ-ի վարչակազմի եւ Կոնգրեսի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկումը դրա կնքման օրը»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Մեջլիսն ընդունել Է փաստաթուղթ, որով կառավարությանը կոչ Է արվում պաշտպանել միջուկային բնագավառում երկրի ժողովրդի իրավունքները եւ ձեռքբերումները: Դրանում նաեւ նշվում Է. «Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կթույլատրվի անցկացնել Իրանի միջուկային օբյեկտների սովորական, կանոնավոր տեսչական ստուգումներ:
Դրա հետ մեկտեղ ատոմային գործակալությանը թույլ չի տրվի «որեւԷ պատրվակով» հանդիպել իրանցի գիտնականների հետ, այցելել ռազմական օբյեկտներ, ինչպես նաեւ միջուկային սարքավորումներով չհանդերձված մյուս օբյեկտներ»: Պատգամավորների կոչում կրկին ընդգծվում Է, որ «Իրանը չի հանդուրժի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իր գործունեության ոլորտի, այն գնումների եւ աշխատանքների սահմանափակումներ, որոնք վերաբերում են միջուկային հետազոտությունների ու մշակումների բնագավառին»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հունիսի 17-ին Վիեննայում կշարունակվեն «վեցյակի» հետ (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) Իրանի բանակցությունները քաղաքական տնօրենների մակարդակով, որոնք ուղղված են իրանական միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնագրի տեքստի կազմելուն: Կողմերը ձգտում են փաստաթուղթը համաձայնեցնել մինչեւ հունիսի 30-ը՝ նախապես սահմանված վերջնաժամկետը: