Երևանի «Արարատ»-ը համալրում է կազմը
SportՖուտբոլի «Արարատ» ակումբն սկսեց նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին մարզումն անցկացրեց Ձորաղբյուրի մարզաբազայում:
«Արարատ» են վերադարձել և ակումբի հետ արդեն պայմանագրեր են ստորագրել դարպասապահ Գևորգ Պրազյանը, պաշտպան Նորայր Գրիգորյանը և հարձակվող Գևորգ Նռանյանը: Նախորդ մրցաշրջանում Պրազյանը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում», իսկ Գրիգորյանն ու Նռանյանը` «Բանանցում»: Այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի արդեն ավատված առաջնությունում «Արարատ» եզրափակեց մրցաշարային աղյուսակը: