Եվրոպական խաղերին բրիտանական լրագրողներին մուտքի իրավունքից զրկելը ամոթալի երեւույթ է. դեսպան
International newsԱդրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգը հայտարարել է, որ Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին բրիտանացի լրագրողներին մուտքի իրավունքից զրկելը խայտառակ երեւույթ է:
Այս մասին Սիդիգը հայտարարել է՝ մեկնաբանելով մի շարք բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ Ադրբեջան մուտքն արգելելու մասին «Թուրան» լրատվական գործակալության խնդրանքը:
«Ես Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Թոբիաս Էլվուդի հետ ներկա եմ եղել Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Ցավոք, որոշ բրիտանացի լրագրողներ խաղերը լուսաբանելու հավատարմագրեր չեն ստացել: Դա խայտառակություն է, երբ որոշ լրագրողների զրկել են այդ իրադարձության մասը դառնալու հնարավորությունից: Դա ցավալի արդյունք է ունեցել Ադրբեջանի համար: Եթե լրագրողներին մերժելու մտադրությունը եղել է բացասական գնահատականներից խուսափելու ադրբեջանական իշխանությունների ձգտումը, ապա արդյունքը միանգամայն հակառակն է եղել, եւ ծնե լ է նեգատիվ նյութերի հսկայական զանգված», -ասել է նա:-