Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եվրոպական խաղերում իշխում է ժողովուրդների միջև ատելությունը. Die Welt

International news

 Գերմանական հայտնի օրաթերթ Die Welt-ն անդրադարձել է Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում մարզիկների (մասնավորապես` հայ մարզիկների) նկատմամբ կազմակերպիչների ցուցաբերվող վերաբերմունքին:«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ.

«Ադրբեջանում ընթացող վիճելի Եվրոպական խաղերի ընթացքում միայն սեփական մարզիկներին են աջակցում, մինչդեռ արտասահմանցի մարզիկները շարունակաբար ստորադասվում են: Նույնիսկ Լեդի Գագան է քննադատվում:

Ռոման Ամոյանի դեպքում «թղթի վրայի» առաջադրանքը հասկանալի էր: Եթե հայ ըմբիշը հաղթեր Էլմար Մուխտարովին, բրոնզը միանշանակ կլիներ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: Այնուամենայնիվ, Ամոյանին սպասում էր հերթական հակառակորդը. լեփ-լեցուն հանդիսատեսը Հեյդար Ալիևի անվան մարզասրահում:

Ադրբեջանում սպորտային պայքարից ոգևորված երկրպագուների՝ հունահռոմեական ոճի մինչև 59 կգ քաշային կարգի Ամոյանին ուղղված բողոքի արտահայտությունները որոշակի առումով իրենց բացասական ազդեցությունն ունեցան: Հանդիսատեսն անգամ կանգ չառավ, երբ Ամոյանը վնասվածք ստացավ, և գոտեամարտն ստիպված եղան կանգնեցնել: «Հայկական արյունը թափվեց ադրբեջանական հողի վրա»,- չարախնդորեն գրում է այդ մասին մի թերթ:

Երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն այդ օրերին խոսում էր սպորտի՝ որպես ժողովուրդներին կապող ուժի մասին և մատնանշում, որ Եվրոպական խաղերին, չնայած տասնյակ տարիներ մխացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կարելի կլինի տեսնել հայերին և ադրբեջանցիներին կողք- կողքի, նա լռեց մի հարցում. հարևան երկրի 25 հոգանոց սպորտային պատվիրակության հանդեպ ադրբեջանական հանդիսատեսը կարեկցանք չի տածում:

Հայերը չեն լքում մարզիկների ավանը

Արդեն իսկ շքեղ և չափազանց ջերմ բացման տոնակատարության ընթացքում Ազգային մարզադաշտում գտնվող արտասահմանյան հյուրերը նկատում էին որոշակի դժգոհության բացականչություններ հայկական պատվիրակության հասցեին:

«Հեշտ չէ նման պայմաններում բարձր մակարդակի սպորտ ցուցադրել»,- նշում է Կարեն Գիլոյանը՝ հայկական պատվիրակությունից: «Ելնելով անվտանգության նկատառումներից՝ մենք լքում ենք մարզիկների ավանը միայն մարզումների և մրցումների համար»: Իհարկե, Գիլոյանը խոսում է նաև հարաբերությունների բարելավման մասին. «Երկու երկրները փոքր քայլերով մոտենում են իրար: Սպորտում ազնիվ հարաբերությունների համար, սակայն, ժամանակը դեռ չի հասունացել»:

Մյուս կողմից, ադրբեջանցի հանդիսատեսի կողմից բարձրացված աղմուկը կարելի է բնութագրել որպես չափավոր, քանի դեռ ոչ մի համաքաղաքացի չունի մեդալ ստանալու հնարավորություն: Մի փոքր ավելի շատ ուրախություն հանդիսատեսը, բացի Ադրբեջանից, ցանկանում է կարատեի արծաթե մեդալակիր Յոնաթան Հորնեին (Կայզերլաուտերն), ում եզրափակիչը կիրակի օրը թուրք Էրկան Էնեսի դեմ տեղի ունեցավ վառ լուսավորված ռինգում. վերջին ադրբեջանցին ավարտեց իր վերջին մենամարտը: Դա միջոցառման ոչ միակ խնդիրն է:

«Սպորտը հանուն իրավունքների» մարդու իրավունքների արշավը քննադատեց ԱՄՆ փոփ աստղ Լեդի Գագային Եվրոպական խաղերում ելույթի համար: Միաժամանակ գովեց տարբեր կազմակերպությունների միավորմանը U2 խմբի երգիչ Բոնոյի աջակցությունը ավտորիտար կառավարման ռեժիմ ունեցող Ադրբեջանում բանտարկյալներին:

Երկու միլիոն դոլա՞ր Լեդի Գագայի համար

Լեդի Գագան ելույթ ունեցավ բացման արարողությանը և երկրի, այսպես կոչված, ղեկավար Իլհամ Ալիևի աչքի առաջ երգեց Ջոն Լենոնի հիթը՝ «Imagine»: Դրա համար նա, ըստ «Inside the Games»-ի, ստացել էր գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար (1.77 մլն եվրո): Նրա մենեջերները շարունակում են լռել Բաքվում նրա կեցության մասին:

«Ելույթը շատ հիասթափեցնող էր»,- քննադատում է «Սպորտը հանուն իրավունքների»-ն:- «Լեդի Գագան ոչ միայն իր վարկանիշը հարցականի տակ դրեց, այլև ադրբեջանցի ակտիվիստներն իր պատճառով բանտարկվեցին»:

Մոնրեալում համերգների ընթացքում Բոնոն մեծ էկրանին ցուցադրեց վեց ադրբեջանցի բանտարկյալներին: Այս առիթով երկուշաբթի օրը խումբն իր ինտերնետային կայքում գրեց. «Մեր վեց ընկերները ճաղերի հետևում են նրա համար, որ իրենք իրենց կարծիքն են արտահայտել»: Նրանց թվում են լրագրող-քննադատներ և մարդու իրավունքների ակտիվիստներ: «Բոնոյի բողոքը ցույց տվեց, որ ադրբեջանական ռեժիմի ձգտումները՝ իր դեմքը Եվրոպական խաղերի միջոցով պարզեցնելու, անհաջողության են մատնվել»,- գրում է «Սպորտը հանուն իրավունքների»-ն:

Ամենևին անհրաժեշտություն չկա նույնիսկ բացման արարողության վերաֆինանսավորման հարցը բարձրացնել: Միայն այդ արարողությունը՝ իր 85 միլիոն եվրոյով, կրկնակի ավելի արժեցավ, քան 2012 թվականին Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերինը: Բռնապետ Ալիևը ստացավ իր խաղերը, իսկ բնակչությունը հաճույքով ընդունեց հանուն ազգային ոգևորության տոմսի համար 85 ցենտից մինչև 4.20 եվրո վճարելու առաջարկը»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank