Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ երկրների դիվանագետները կարևորել են Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը

International news

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Եվրոպական կլիմայական դիվանագիտության օրվա շրջանակներում ընդունել է կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման վտանգներով մտահոգ, Հայաստանում ԵՄ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արամայիս Գրիգորյանը, կարևորելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում համամարդկային ջանքերի համախմբումը և ողջունելով ԵՄ կողմից օրվա շրջանակներում հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը, մասնավորապես, նշել է. «Կլիմայական փոփոխությունները և դրանց վտանգավոր հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ուստի, բոլոր երկրները, անկա խ այդ փոփոխությունների վրա ունեցած ազդեցության չափից, պարտավոր են վճռական քայլեր ձեռնարկել` ապագայում անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով: Սա է պատճառը, որ թեև ՀՀ-ում ջերմոցային գազերի արտանետման ծավալները նշանակալից չեն, այնուամենայնիվ,  այս ուղղությամբ մենք ակտիվորեն համագործակցում ենք տարբեր եվրոպական և միջազգային կառույցների հետ  և պատրաստակամ ենք կամավոր պարտավորություններ ստանձնել արտանետումների ծավալների նվազեցման ուղղությամբ: Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հետևանքների կանխման հրատապության առումով, և մեր դիրքորոշումը հայտնել ենք դեռևս 2014թ.-ին Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գագաթնաժողովում` Կլիմայի օրվա հանդիպման շրջանակներում: ՀՀ-ն կլիմայական համաձայնագրի ներքո պարտավորությունների մշակման ժամանակ նախատեսում է ստանձնել հավակնոտ նպատակներ, որոնք ներդաշնակ կլինեն մեր տնտեսական զարգացման հեռանկարներին»:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենսը, գնահատելով  նախարարի ուշադրությունն ու մտահոգությունները կլիմայական փոփոխությունների և առաջիկա մարտահրավերների առումով, իր շնորհակալությունն է հայտնել պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու համար՝ ընդգծելով. «ԵՄ-ն ի սկզբանե հանդիսանում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ջատագովներից և արդեն հայտնել է իր քանակական պարտավորությունները, սակայն, խնդիրը գլոբալ բնույթ է կրում և անհրաժեշտ է համախմբել ջանքերը` կանխելու համար կլիմայական փոփոխությունների վատթարագույն հետևանքները և ջերմաստիճանի բարձրացումը` մինչև 20 աստիճան ըստ Ցելսիուսի: Այս առումով 2015 թվականին վճռական տարի է, քանի որ դեկտեմբերին Փարիզում Կլիմայի փոփոխության գագաթնաժողովում պետք է ընդունվի մի փաստաթուղթ, որը իրավական ուժ կունենա և կկանոնակարգի երկրների ներդրումների և պարտավորությունների շրջանակները: Մենք ողջունում ենք Հայաստանի կամքը` նախատեսվող միջոցառմանն առավել հավակնոտ ծրագրով հանդես գալու համար, և մեր պատրաստակամությունն ու հանձնառությունն ենք հայտնում աջակցելու զարգացող երկրներին այս հարցում, և բոլոր երկրներից ակնկալում ենք ակտիվ և արդյունավետ աշխատանք Փարիզ- 2015-ին ընդառաջ: Մենք պետք է հասկանանք, որ սա պատմական պահ է, որը մենք իրավունք չունենք բաց թողնելու` ի շահ հաջորդ սերունդների»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆայենիր խոսքում ընդգծել է.«Մեզ ընդամենը 200 օր է բաժանում Փարիզ-2015-ի կարևորագույն իրադարձությունից, որի առավել արդյունավետ անցկացման և ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ավելի արագ գործել, քանի որ ժամանակը չի սպասում, և հարկ է հավուր պատշաճի պատրաստվել այդ համաժողովին: Մեր նպատակն է այս տարվա դեկտեմբերին Փարիզում ընդունել առավել ճկուն, հակիրճ, համապարփակ և իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր երկրների համար, և որով կառաջն որդվեն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր երկրները հակված են Փարիզ-2015-ի արդյունքում հասնելու այդպիսի փաստաթղթի ձևակերպմանը, որի միջոցով հնարավոր կլինի կանխել ջերմաստիճանի  բարձրացումը»:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել մինչև դեկտեմբեր մի շարք հանդիպումներ ունենալու և գործողությունների ծրագրերը քննարկելու և համաձայնեցնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ միջազգային հանրության միասնական ջանքերը կտան իրենց ցանկալի արդյունքը և կմեղմեն կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը երկրագնդի  վրա:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank