Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի մուտքը ԵԱՏՄ սահուն չընթացավ ռուսական տնտեսության ճգնաժամի հետևանքով. Կարեն Ասոյան

Society

 Ռուսաստանի տնտեսության ճգմաժամը այն հիմնական պատճառն էր, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո դժվարացրեց հայ արտադրողների մուտքը միության շուկաներ: Այս կարծիքին է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի առևտրային ներկայացուցչը խոսել է հայ-ռուսական առևտրային կապերի, դեպի ռուս ական շուկա տեղական ապրանքների արտահանման և իրացման հարցերի շուրջ:

-Այս տարի, երբ արդեն դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ, հայ գործարարների մոտ մեծ էին սպասելիքն երը: Նրանքակնկալում էին, որ մաքսային խոչընդոտների վերացումից հետո հեշտությամբ կմտնեն ԵԱՏՄ շուկա և կգտնեն իրենց տեղը։ Բայցպարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ դյուրին չէ, ավելին՝ նկատվեց Հայաստանից ապրանքների արտահանման կտրուկ անկում: Ձերկարծիքով՝ ինչո՞ւ հեշտությամբ չստացվեց այս անցումը, ինչո՞ւմն էր խնդիրը։

-Այն, ինչ տեղի ունեցավ, կապված չէր ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ընտրության հետ։ Պարզապես Հայաստանի պաշտոնական անդամակցությունը համընկավ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և ռուսական տնտեսության ճգնաժամի հետ: Այդ երկու հանգամանքները ազդեցություն ունեցան ռուսական շուկայում իրենց արտադրանքն իրացնող գործարարների վրա։ Ինչպես տեսանք, ռուբլին արժեզրկվեց մինչև 100 տոկոսով, և քանի որ մեր ընկերությունների մեծ մասն իրենց արտադրանքն արտահանելիս պայմանագրեր էին կնքել արտարժույթով, ապա զգալի վնասներ կրեցին։ Եթե նախկինում, օրինակ, գինին ՌԴ-ում արժեր մեկ դոլարին համարժք ռուբլի, ապա այդ ընթացքում ապրանքի գինը կրկնակի ընկավ։ Հայկական սննդամթերքը հայտնի է ռուսական շուկայում և շատ լավ էր իրացվում մինչև ռուսական ճգնաժամը: Նշեմ երկու թիվ, որոնք ապացուցում են ասվածը. սննդամթերքի սպառողականությունը ՌԴ-ում իջել է 25-30 տոկսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 60 տոկոսից ավելի: Այսինքն` խնդիրը ոչ թե Հայաստանի անդամակցությունն էր ԵԱՏՄ-ին, այլ ռուսական շուկայում տիրող իրավիճակը։

-Այսինքն, մտածում եք, որ եթե չլիներ ռուսական տնտեսության ճգնաժամը, հայ գործարարները չէին բախվի՞ այն խնդիրներին, որոնց հանդիպեցինհունվարի 1-ից հետո։

-Այո, պատճառը միայն ռուսական տնտեսության ճգնաժամն էր: Դրա համար հիմա փորձում ենք տարբեր միջոցառումներով շտկել իրավիճակը: Ապրիլի վերջին Կառավարության հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպեց «Made in Armenia» ցուցահանդեսը, որտեղ մենք բերեցինք ռուսական առևտրային ցանցերի պատվիրակությունների: Այս ցանցերի ներկայացուցիչները նախնական կապեր ստեղծեցին հայ արտադրողների հետ: Իհարկե, արդյունքների մասին միշտ չէ, որ մենք իմանում ենք, մեզ չեն զեկուցում։ Սակայն կարող եմ ասել, որ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ ԴրանիÖ հետո միջոցառում կազմակերպեց Երևանի քաղաքապետարանը, որի հրավերով Երևան եկավ Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների դեպարտամանտի տնօրենը և իր հետ բերեց մանրածախ առևտրային ցանցերի ներկայացուցչների, որոնք ևս հանդիպեցին մեր արտադրողների հետ: Հիմա էլ պայմանավարվածություն ենք ձեռք բերել, որ Հայաստան ժամանեն միջին մակարդակի իրացնող ցանցերի ղեկավարներ։ Ծրագիր ենք մշակել, որ նրանց տանենք այգիներ, վերամշակող գործարաններ և լոգիստիկ կենտրոն, որտեղից արտահանում է իրականացվում: Փորձում ենք ինչ-որ ձևով թեթևացնել այս իրավիճակը։

-Կարծես թե վերջին շրջանում ռուբլին հետզհետե կայունանում է։ Արդեն նկատվո՞ւմ են դրական տեղաշարժեր։

-Այո՛, որոշակի կայունացում նկատվում է, և ռուսական շուկան էլ կամաց-կամաց վերականգնվում է: Նշեմ մի կարևոր փաստ. վերջին անգամ, երբ Հայաստան եկան ռուսական առևտրային ցանցերի ներկայացուցիչները, տեղի գործարարների հետ նրանք պայմանավորվում էին, որ ռուբլով պայմանագրեր ստորագրեն: Կարծում եմ՝ արտադրողների մի մասն ավելի շահագրգռված է ռուբլով պայմանագրեր կնքելու, ինչը զգալիորեն կհեշտացնի արտահանումը, քանի որ ռուսների համար ռուբլով վճարելն ավելի հեշտ է:

-Բայց նման պարագայում մեզ համար ավելի մեծ կլինեն ռիսկերը:

-Ռիսկերը կապված են ռուբլու փոխարժեքի հետ: Եթե այն տատանվի, բնական է, որ կիկին բարդ իրավիճակ կստեղծվի: Ես խոսել եմ մեր արտադրողների հետ, շուկան պահպանելու համար նրանք կրճատել են իրենց շահույթները, նույնիսկ որոշներն աշխատում են առանց շահույթի, միայն թե պահպանեն շուկան։ Նրանք վստահ են, որ ռուսական շուկան վաղ թե ուշ վերականգնվելու է: Կարևորը, որ այնտեղ հայկական արտադրանքը բարձր սպառողական վարկանիշ ունի։ Մինչև ճգնաժամը հայկական արտադրանք իրացնող ոչ մի դիլլեր երբևէ չի բողոքել, թե չի կարողանում իրացնել արտադրանքը։ Ընդհակառակը, բողոքում էին, որ չեն կարողնաում մեծ քանակներ ներմուծել Հայաստանից։ Այս ժամանակահատվածին մեր արտադրողները պետք է կարողանան ընբռնումով մոտենալ, մինչև շուկան վերականգնվի:

-Նախորդ տարի Դուք վերլուծություն էիք կատարել, թե ինչպես է ԵԱՏՄ-ին անդամակցությունը ազդելու Հայաստանի տնտեսության վրա: Կնշե՞քվերլուծության կարևոր դրույթները։

-Միության ամենակարևոր ազդակն այն է, որ դրա տարածքում ապրանքները տեղաշարժվում են առանց խոչընդոտների։ Չկա սահման, չեն լինում մաքսային ձևակերպումներ և դրա հետ կապված վճարումներ։ Դա հեշտացնում է ապրանքների տեղափոխումը և իրացումը։ ԵԱՏՄ-ում մեր ընկերությունները կարող են ազատորեն ստեղծել իրենց ներկայացուցչություններն առանց լրացուցիչ դժվարությունների։ Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ ռուսական իրացնողները ընդունում են մեր որակի սերտիֆիկատները, և կարիք չկա կրկնակի սերտիֆիկացման։ ԵԱՏՄ տարածքում պետք չէ մեծ ծախսեր անել նաև գովազդի համար և ներկայացնել մեր արտադրանքը: Հայկական բրենդը այնտեղ ձևավորված է: Ռուսական շուկայի համար պետք չէ հնարել նոր բրենդ, նրանք ճանաչում են «Made in Armenia» պիտակը: Դա բավարար է, որ իրացվի մեր արտադրանքը:

-Խոսեցիք ապրանքների ազատ տեղաշարժի մասին, սակայն չնշվեց այն կարևոր հանգամանքը, որ միության հետ մեզ կապող միակ ցամաքայինուղին՝ Լարսի անցակետը, հաճախ խնդրահարույց է դառնում։ Այնտեղ խցանումներ են առաջանում, և մատակարարումը ուշացվում է։ Որքան հիշումեմ, Դուք նախորդ տարի այս հարցով դիմել էիք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Ի՞նչ արձագանքներ եղան։

-Այս հարցը միշտ քննարկվել է պետությունների ամենաբարձր մակարդակում։ Լարսի անցակետը բացվեց շնորհիվ նրա, որ հայկական կողմը երկար բանակցություններ վարեց ռուսական և վրացական կողմերի  հետ։ ՌԴ-ն անում է հնարավորինը, որ մեր արտահանողների համար խնդիրներ չառաջանան։ Անցակետի իրենց կողմում նրանք առանձին կետ են ստեղծել ԵԱՏՄ միության անդամ երկրներից ժամանող մեքենաների համար, իսկ այս կողմից միայն Հայաստանն է միության անդամ։ Փաստորեն ՌԴ-ն ստեղծել է առանձին անցակետ, որ հայկական մեքենաները կարողնանան անցնել առանց հերթի։ Երկրորդ՝ ռուսական կողմը թույլ տվեց անցկացնել ակցիզային ապրանքները, այսինքն` Հայաստանից արտահանվող խմիչքները։ Խնդիրներն անցակետում առաջանում են բնական պայմանների հետևանքով։ Այդ ճանապարհը նեղ է և դժվար է լայնացնել, դա ահռելի գումարներ է պահանջում և մոտակա ժամանակներս հնարավոր չէ իրագործել։ 

-Քանի որ խոսք գնաց խմիչքների արտահանման մասին, խնդրում եմ ներկայացնեք` ինչ իրավիճակ է ներկայումս այդ շուկայում։ ՀՀ վարչապետի հետգինեգործների հանդիպումից հետո ի՞նչ արդյունքներ կան։

-Մեր խմիչքների հիմնական շուկան այսօր դեռևս Ռուսաստանն է։ Դա վերաբերում է նաև գինիներին։ Բայց գինու արտահանումների հետ կապված երկու հարց կա։ Նախ, գինու երկրպագուները բավական պահպանողական են և դժվար է նրանց սովորեցննել նոր գինի գնել, դա ժամանակ է պահանջում: Վառ օրինակ է այն, թե ինչ հեշտությամբ վրացական խմիչքները հետ վերադարձան ռուսական շուկա։ Ռուս սպառողն ընտելացել էր այդ գինիներին: Մյուս հարցն այն է, որ վրացական գինիների հետվերադարձը որոշակի ազդեցություն ունեցավ հայկական գինիների վաճառքի վրա։ Սակայն պետք է նշեմ, որ հայկական գինիների գնորդները մեծամասամբ Ռուսաստանում ապրող հայերն են, հեևաբար, կարծում եմ՝ խնդիրները կկարգավորվեն։ Հայ գինեգործներին աջակցություն է տրամադրվում 2005 թվականից սկսած: Մոսկվայում ունենք «Արմենիա» ցուցահանդսային կենտրոնը, որն առաջիններից մեկն էր, որ սկսեց ներմուծել հայկական գինիներ և կազմակերպել համտեսներ: Դրանից հետո կազմակերպվեցին լուրջ համտեսներ, որոնց ժամանակ մեր գինեգործները ծանոթանում էին ռուս գնորդների հետ: Նման համտեսների ժամանակ շատ հայ արտադրողներ գտան իրենց համար գորխընկերներ։ Վերջին «Պրոդէքսպո» ցուցահանդեսում, օ րինակ, հայկական ապրանքների համար ընտրել էիք ամենագրավիչ տաղավարները։ Դա անուղղակի աջակցություն էր հայ արտադրողներին, ավքեր ներկա գտնվեցին այդ ցուցահանդեսին։ Կամ օրինակ այն, որ ռուսական հայտնի ամսագրերում հրապարակվում են հայկական գինիներին վերաբերող հոդվածներ, կազմակերպվում են ռուս լրագրողների այցեր հայկական արտադրամասեր և այլն։ Չի կարելի ժխտել, որ օժանդակություն ցուցաբերվում է հայ արտադրողներին։

-Ամեն տարի մեզ համար խնդրահարույց էր դառնում ձկան, պանրի և որոշ այլ ապրանքների արտահանումը։ ՌոսսելխոզնաÕ �զորիստուգումներից հետո մի շարք ապրանքների մուտքը ՌԴ շուկա արգելվում էր։ Միության կազմում հայտնվելուց հետո նկատվո՞ւմ ենդրական տեղաշարժեր։

-Ռուսաստանը տարեկան երկու միլիարդ դոլար է ծախսում սահմանում ներմուծված ապրանքները հսկելու համար, որակն իրենց համար կարևոր է։ Ռոսսելխոզնադզորը հսկում է սահմանային անցակետերում, իսկ Ռոսպոտրեբնադզորը՝ ներքին շուկաներում։ Ըստ միության կանոնակարգերի՝  մեր ապրանքները պետք է ազատ ներմուծվեն և իրացվեն, և երբ որևէ խնդիր է առաջանում, ապա պետք է արձագանքի Ռոսպոտրեբնադզորը։ Բայց դեռևս Ռոսսելխոզնադզորը շարունակում է որոշ չափով հսկել ներմուծվող ապարանքների որակը։ Մերկայումս կարող եմ ասել, որ պանրի արտահանման հետ կապված որևէ խնդիր չունենք, ավելին՝ ՌԴ-ում պանրի մեծ պահանջ կա և այստեղ էլ պանիրը մեծ քանակով է արտադրվում։ Մեր խնդիրն է աջակցել պանրագործներին, որ ռուսական շուկա մտնեն, քանի որ այնտեղ պանրի վակուում է առաջացել։

-Ի՞նչ առումով։

-Ռուսական պատժամիջոցների պատճառով Եվրոպայից պանիր չի ներմուծվում։ Հիմա հնարավորություն է ստեղծվել այստեղից արտահանելու։ Երբ ռուսական առևտրային ցանցերը գալիս են Հայաստան, մեր խնդիրն է նրանց ծանոթացնել տեղական պանրի հետ։ Ձկան շուկայում ևս մեծ խնդիրներ չկան, այն ընկերությունները, որ արտահանում էին, շարունակում են արտահանել։ Եթե մեր արտադրողները վստահ են իրենց արտադրանքի որակի վրա, մենք իրենց կօգնենք, որ այդ արտադրանքը առանց խնդիրների մտնի ռուսական շուկա։

-Ամփոփելով զրույցը՝ այս տարի ի՞նչ ծրագրեր ունեք հայկական ապրանքների արտահանումը խթանելու համար։

-Ծրագրում ենք այս տարի Ռուսաստանում կազմակերպել հայկական սննդամթերքի մեծ համտես։ Բացի այդ, հոկտեմբերին  կայանալու է «Ոսկե աշուն» գյուղատնտեսական ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը կմասնակցի, ինչպես անցած տարի, երբ մեծ հետաքրքրություն առաջացավ մեր ապրանքների նկատմամբ։ Դա երկրի ղեկավարության կողմից կազմակերպվող ցուցահանդես է, և սպառողներից բացի, այնտեղ են լինում երկրի ղեկավարները։ Կարծում եմ՝ այս տարի ևս լավ մասնակցություն կունենանք ցուցահանդեսին։

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments