Հրաձգություն` ԱՄՆ եկեղեցում. կա առնվազն 8 զոհ
International newsԱնհայտ անձինք կրակ են բացել ամերիկյան Չարլսթոն քաղաքի (Հարավային Կարոլինա) աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում, զոհվել է առնվազն 8 մարդ: Այս մասին հայտնում է WRDW հեռուստաալիքը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ոստիկանությունն Էմանուել եկեղեցում հրաձգության մասին հաղորդագրություն է ստացել չորեքշաբթի` տեղի ժամանակով ժամը մոտ 21.00-ին:
Հրաձգության պատճառների մասին չի հաղորդվում:
Ոստիկանությունը փնտրում է սպիտակամորթ 21-ամյա տղամարդու, ով եղել է մոխրագույն վերնաշապիկով և ջինսով:
Դեպքի վայրում աշխատոմ են շտապօգնության 6 բրիգադներ: