Կորոնավիրուսի պատճառով շուրջ 120 հազար զբոսաշրջիկներ հրաժարվել են ուղեւորվել Հարավային Կորեա
International newsՇուրջ 120 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ են հրաժարվել Կորեայի Հանրապետություն ուղեւորությունից այդ երկրում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) տարածման պատճառով: Այդ մասին հաղորդել է Կորեայի տուրիստական կազմակերպությունը:
Նրա տվյալներով՝ միայն հունիսի առաջին տասն օրվա ընթացքում Հանրապետություն այցելող ճանապարհորդների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 20 տոկոսով: Այդ պատճառով երկրի տուրիստական սեկտորի կորուստները կազմել են առնվազն 11 մլն դոլար:
Հարավկորեական երկու խոշորագույն ավիաընկերությունները՝ Korean Air-ը եւ Asiana Airlines-ը, հաղորդել են Կորեայի Հանրապետությունում ավիատոմսերի պահանջարկի կտրուկ անկման մասին: Այդ կապակցությամբ Korean Air-ը պլանավորում է չեղյալ հայտարարել Հարավային Կորեան Չինաստանի հետ կապող 17 ավիաերթուղի՝ փոխադրումները կրճատելով 66 հազար ուղեւորատեղով: Asiana Airlines-ն արդեն չեղյալ է հայտարարել հունիսին պլանավորված 52 չվերթ:
ԿՀ-ում MERS-ից մահացածների թիվն արդեն հասել է 23-ի, իսկ հիվանդացածներինը՝ 165-ի: Բացի այդ, տնային կարանտինի տակ է գտնվում ավելի քան 6 հազար մարդ,
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է, որ Կորեայի Հանրապետությունում MERS-ի հարուցած հիվանդության բռնկումը գլոբալ սպառնալիք չի ներկայացնում, այլ միայն ազդանշան Է ինֆեկցիոն հիվանդություններին հակազդելու գործում միջոցներ ձեռնարկելու համար: «Բռնկումն սթափվելու ազդանշան Է եւ նախազգուշացնում Է, որ չափազանց մոբիլ աշխարհում բոլոր երկրները պետք Է միշտ պատրաստ լինեն այդ եւ ինֆեկցիոն այլ լուրջ հիվանդությունների բռնկումներին»,-նշվում Է կազմակերպության հայտարարության մեջ:
Հունիսի 10-ին ԱՀԿ-ի փորձագետների եւ հարավկորեացի բժիշկների համատեղ առաքելությունը հայտնել Էր, որ կազմակերպությունն առայժմ տվյալներ չունի «մարդուց մարդու վիրուսի կայուն փոխանցման» վերաբերյալ: Այդուհանդերձ, քանի որ MERS-ը «համեմատաբար նոր հիվանդություն Է», եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը շատ չԷ, համատեղ առաքելությունը կոչ Է արել նպաստել «այդ վիրուսի բնույթն առավել լավ ըմբռնելուն», նշել են ԱՀԿ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: