Հայաստանի ներկայացուցիչ ըմբիշ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար
SportԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Լևան Բերիանիձեն հաղթեց գերմանացի Նիկ Մաթյուին և իրավունք նվաճեց պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: Այսօր հունիսի 18 երեկոյան, Երևանի ժամանակով 18.30-ի սահմաններում Լևանը կգոտեմարտի վրացի Գենո Պետրիաշվիլու հետ:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: