Սանկտ Պետերբուրգում բացվել Է միջազգային տնտեսական համաժողովը
International newsՀունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում բացվել Է միջազգային տնտեսական համաժողովը: Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, միջոցառման շրջանակներում քննարկվելու են համաշխարհային տնտեսության խնդիրները, Ռուսաստան օտարերկրյա ներդրողների ներգրավումը, արեւմտյան պատժամիջոցների պայմաններում աճի նոր աղբյուրների որոնումը, հակաճգնաժամային միջոցառումները եւ դրամավարկային քաղաքակա նության հարցերը:
Պետերբուրգի 19-րդ միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ) իրենց մասնակցությունը հաստատել են օտարերկրյա բիզնեսի 843 ներկայացուցիչներ՝ 450 ընկերություններից, որոնց թվում են՝ PwC-ը, Ernst&Young-ը, McKinsey-ը, Metro AG-ը, Shell-ը, TUI AG-ը, Total-ը, Boston Consulting Group-ը, BP-ն, Enel-ը, Eni-ն, Societe General-ը, KinRoss-ը: Ընդամենը համաժողովին պատրաստվում Էին ժամանել ավելի քան 1,6 հազար ընկերությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա աշխարհի խոշորագույն ներդրումային եւ սուվերեն հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաեւ Ռուսաստանի արդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ: Բացի այդ, պետության ղեկավարը բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլիի, Մոնղոլիայի վարչապետ Չիմեդիյն Սայհանբիլեգի եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ:
Ենթադրվում Է, որ համաժողովում շուրջ 70 համաձայնագրեր կստորագրվեն ինչպես բիզնեսի, այնպես Էլ իշխանության մասնակցությամբ, ինչպես նաեւ մի շարք խոշոր պարտավորագրեր: ՊՄՏՀ-ի առաջին օրվա ծրագրում ռուս-ճապոնական եւ ռուս-հնդկական տնտեսական փոխգործակցության հեռանկարների քննարկումն Է, Համագործակցության Շանհայի կազմակերպության գործարար համաժողովի միջոցառումները, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի փոխհարաբերությունների խնդիրների քննարկումը, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական համակարգում BRICS-ի երկրների դերի ուժեղացումը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն ընթանում Է «Գործելու ժամանակն Է. համատեղ ջանքերով դեպի կայունություն եւ աճ» նշանաբանով:
ՊՄՏՀ-ը հարթակ Է, որտեղ հանդիպում են նոր տնտեսական տերությունների ղեկավարները՝ քննարկելու հանգուցային տնտեսական այն հարցերը, որոնք ծառացած են Ռուսաստանի, զարգացող շուկաների եւ ամբողջ աշխարհի առջեւ: Միջոցառումն անցկացվում Է 1997 թվականից: Այս տարի համաժողովը տեղի Է ունենում հունիսի 18-ից մինչեւ 20-ը: