Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացավ եւս մեկով
International newsՃշտված տվյալների համաձայն, Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից հետո անհայտ Է մնում երեք մարդու ճակատագիր: Այդ մասին հունիսի18-ին հայտարարել են Վրաստանի ճգնաժամերի կառավարման խորհրդում:
«Ըստ վերջին տվյալների, տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 19 մարդ, կորած Է համարվում երեք հոգի: Հիվանդանոցներում մնում Է ջրհեղեղից տուժած ընդամենը վեց մարդ»,- հայտարարել Է Խորհրդի քարտուղարի տեղակալ Գեորգի Գիբրաձեն հունիսի 18-ին կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ ներկայում Թբիլիսիի փողոցներում գիշատիչներ չեն հայտնաբերվել, որոնք, ջրհեղեղի ժամանակ փախչելով կենդանաբանական այգուց, անցած օրերին ազատորեն շրջում Էին քաղաքում:
«Թբիլիսիի քաղաքապետարանի եւ ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղաքում դեռ ոչ մի գիշատիչ չեն գտել: Կենդանաբանական այգու տարածքում գործում Է հատուկ ծառայություն, որը գնահատում Է կատարվող աշխատանքները: Ինչ վերաբերում Է կամավորներին, ապա տարերքի գոտիներ նրանց մուտքը սահմանափակված Է: Նրանք պարտադիր պետք Է հագած լինեն փակ հագուստ եւ կոշիկ»,-ասել Է Գիբրաձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: