Ընդդիմությունը հաղթանակ է տարել Դանիայի խորհրդարանական ընտրություններում
International newsՊահպանողական ընդդիմությունը՝ նախկին վարչապետ Լարս Լեկե Ռասմուսենի ղեկավարությամբ, հաղթանակ է տարել Դանիայի խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է BBC-ը:
Երկրի մայրցամաքային մասում բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում ընդդիմությանը հաջողվել է ստանալ ընտրողների ձայների 52,6 տոկոսը՝ դրանով իսկ 90 մանդատի պարզ մեծամասնություն ապահովելով խորհրդարանում: Այժմ ընդդիմությունը կոալիցիոն կառավարություն կազմելու իրավունք է ստանում: Դանիայի ներկայիս իշխող կոալիցիան՝ սոցիալ-դեմոկրատների ղեկավար Հելլե Տոռնինգ Շմիտի գլխավորությամբ, ստանում է 85 մանդատ:
Վերջինս ընդունել է իր կուսակցական դաշինքի պարտությունը եւ հայտնել կառավարության պաշտոնաթողության մասին: «Նոր կառավարությունն այժմ պետք է կազմի Լարս Լեկե Ռասմուսենը: ես նրան հաջողություններ եմ մաղթում, նա պետք է երախտապարտ լինի այն բանի համար, որ երկիրն ընդունում է հիանալի վիճակում»,- հայտարարել է Հելլե Տոռնինգ Շմիտը: