Քըլըչդարօղլուն ընդդիմության կոալիցիայում վարչապետի պաշտոնն առաջարկել է Բահչելիին
International newsԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ նոր հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Քըլըչդարօղլուն նախքան կոալիցիա կազմելու շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկն առաջարկել է կազմել ընդդիմադիր երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիա, որտեղ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես են պատրաստվում կոալիցիայի մեջ ներառել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, եթե ազգայնականները ծայրահեղական դիրքորոշում ունեն թուրք-քրդական հաշտեցման գործընթացի վերաբերյալ, Քըլըչդարօղլուն ասել է. «Թուրքիան աշխարհի չափ խնդիրներ ունի, որոնք կարգավորման կարիք ունեն: Քաղաքականության արվեստն այդ խնդիրների լուծումը գտնելն է»:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացելհավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցություններիներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրությունչունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: