Ռուսաստանը եւ Հունաստանը հուշագիր են ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ
International newsՄոսկվան եւ Աթենքը նախնական համաձայնագիր են ստորագրել Հունաստանի տարածքով «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման հարցում համագործակցելու վերաբերյալ: Ստորագրման արարողությունը տեղի Է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Հունաստանի նրա պաշտոնակից Պանայոտիս Լաֆազանիսը:
Ռուսաստանը եւ Հունաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը կվերահսկեն հավասարության հիմունքներով: Շինարության համար միջոցները կտրամադրի ռուսական կողմը: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտավորապես 2 մլրդ եվրո:
«Թուրքական հոսքը» փոխարինելու Է եկել «Հարավային հոսք» նախագծին, որը սառեցվել Է Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրվելու ֆոնին: Սպասվում Է, որ գազամուղը Սեւ ծովի հատակով կկհասնի Թուրքիա, իսկ այնտեղից կձգվի դեպի Հունաստան: