Թուրքիայում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
International newsԹուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է 25-րդ գումարման նստաշրջանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտնել է, որ գրանցված 56 միլիոն 608 հազար 817 քվեարկողից հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել է 47 միլիոն 507 հազար 467 մարդ, ինչը կազմում է ընտրազանգվածի 83,92 տոկոսը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստացել է ձայների 40,66 տոկոսը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱԺԿ)` 16,45 տոկոսը, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել է 258 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ: