Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը նոր մանրամասներ է բացահայտել Էրդողան-Բայկալ հանդիպումից
International newsԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առանորդ Քեմալ Քըլըչդաօղլույն բացահայտել է նոր մանրամասներ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀԺԿ նախկին ղեկավար, Անթալիայից ընտրված պատգամավոր Դդենիզ Բայկալի հանդիպման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:
Քըլըչդարօղլուն հանդիպման համար իր կուսակցության նախկին ղեկավարին խիստ քննադատության է ենթարկել: «Բայկալը մտադրվել էր գնալ: Ես նրան ասացի. «Զգուշ կլինես, հանկարծ հանդիպումն «ապօրինի պալատում» չլինի», և զգուշացրեցի, որ չխոսեն կոալիցիայի մասին: Սակայն հանդիպմանը քննարկվել է նաև կոալիցիայի հարցը»,- պատմել է քեմալական կուսակցության առաջնորդը` նշելով, որ հանդիպումից անմիջապես հետո, չնայած ունեցած պայմանավորվածությանը, Բայկալն իրեն չի զանգահարել: Քըլըչդարօղլուն հայտնել է նաև, որ հանդիպման վերաբերյալ գիտի մի քիչ ավելի, քան հրապարակվել է: «Ես էլ շատ մանրամասների չեմ տիրապետում»,- ասել է նա: