Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կներկայանա 8 մարզիկով
SportԹուրքական Ստամբուլ քաղաքում հունիսի 23-28-ը կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որին Հայաստանը կներկայանա 8 մարզիկով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնում է, որ մեր ընտրանին այդ պատասխանատու ստուգատեսում ելույթ է ունենալու ամբողջական կազմով ՝ 8 ըմբիշներով: Թուրքիայում ընթանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն՝ Նորայր Հախոյանը (50 կգ), Սլավիկ Գալստյանը (55 կգ), Տարոն Դումոյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Հարություն Միքայելյանն (96 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ): Այս մասին տեղեկացնում է ըմբշմարտի ֆեդերացիան:
Երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնում Երևանում Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հունահռոմեական ոճի հայ երիտասարդ ըմբիշները մրցավայր են մեկնելու հունիսի 24-ին: