«Արարատ»-ը փորձարկում է իսպանացի ֆուտբոլիստի
Sport«Արարատ»-ը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` մարզումներ անցկացնելով Ձորաղբյուրի մարզաբազայում, իսկ թիմում փորձաշրջան է անցնում իսպանացի Ռոբերտո Կասաբելյան: Թիմում փորձաշրջան է անցնում 28-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան, ով նախկինում հանդես է եկել Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներո ւմ, «Ատլետիկո»-ի և «Ալմերիա»-ի երկրորդ թիմերում, ինչպես նաև` Մոլդովայի «Միլսամ»-ում, Անգլիայի «Բարնետ»-ում և Կանադայի «Թանդըր Բեյ Չիլ»-ում:
«Արարատ»-ն արդեն պայմանագիր է ստորագրել «Բանանցի» և «Ալաշկերտի» 22-ամյա նախկին կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ: Փորձաշրջան են անցնում նաև «Արարատ»-ում 2013/2014 մրցաշրջանում հանդես եկած 30-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ինչպես նաև` «Բանանց»-ի և «Միկա»-ի նախկին կիսապաշտպան, 25-ամյա Սարգիս Կարապետյանը: