Հայ բռնցքամարտիկը պարտվեց բուլղար մրցակցին. Եվրոպական խաղեր
SportԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը նույնպես պարտվեց: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում մենամարտում էր Բուլղարիայի ներկայացուցիչ Էլիան Դիմիտրովի, բայց, ցավոք, պարտվեց 0:3 հաշվով: Երեք մրցավարները նման միավորներն էին տվել բռնցքամարտիկներին՝ 28:29, 28:29, 27:30:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 25 մարզիկով և 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: