«Ամերիկյան հասարակությունը դեռեւս հիվանդ է ռասիզմով». Բարաք Օբամա
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան հասարակությունը դեռեւս հիվանդ է ռասիզմով,-հաղորդում է BBC-ին:
Նա խոսել է չորեքշաբթի օրը Հրվ. Կարոլինայի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ռասայական ատելության հողի վրա սպանվեցին սեւամորթ 9 ամերիկացիներ: «Հանցագործի դրդապատճառը հիշեցնում է մեզ, որ ռասիզմը դեռեւս հիվանդություն է, եւ դրա դեմ պետք է պայքարենք համատեղ ուժերով»,- նշել է Օբաման:
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաեւ, որ անհրաժեշտ են նոր քննարկումներ հրազեն ձեռք բերելու եւ կրելու նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Հրվ. Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում սպիտակամորթ երիտասարդը կրակ էր բացել աֆրիկյան մեթոդիստական եկեղեցում, 9 մարդ սպանվել էր: Ձերբակալվել էր ենթադրյալ մարդասպանը՝ 21-ամյա Դիլան Ռուֆը: