Սպանդ ավստրիական Գրացում. հնարավոր է՝ մարդասպանը տառապել է փսիխոզով
International newsՏղամարդը, որը մեքենայով բախվել էր բազմությանը, ապա սպանդ իրականացրել, Ավստրիայի 26-ամյա բնակիչ է եղել։ Իրավապահներն արդեն հերքել են ահաբեկչության վարկածը՝ նկատելով, որ վարորդը կարող էր հանցագործության գնալ ընտանեկան վեճից հետո։
Հանցագործին ձերբակալել են։ Ոստիկանության փոխանցմամբ, նա ֆանատիկոս չէ։ Քննությունը կարծում է, որ նա տառապել է փսիխոզով։
Միջադեպը տեղի էր ունեցել ցերեկը, Գրաց քաղաքում։ Կենտրոնական փողոցներից մեկում ամենագնացը խոյահարել էր բազմությանը։ Ապա մեքենայից տղամարդ էր դուրս եկել, որը դանակով հարձակվել էր մարդկանց վրա։
Հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ։ տարբեր տվյալներով, 30-ից մինչեւ 50 մարդ վիրավորվել է։ Մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։