Դիեգո Սիմեոնե. Վիետոն խաղաոճով նման է Վիլյային
SportԱռայժմ պաշտոնապես չի հաստատվել, սակայն «Վիլյառեալի» հարձակվող Լուսիանո Վիետոն շատ մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն, տեղեկացնում է Armsport.am-ը:
Արգենտինացի երիտասարդ ֆուտբոլիստը ժամանակին խաղացել է Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ և այժմ կրկին մոտ է նրա թիմում հայտնվելուն:
«Նա շատ խելացի է տակտիկապես: Վիետոն գոլեր է խփում, չնայած ռմբարկուի բնածին տաղանդ չունի: Կարծում եմ՝ նրա խաղը շատ նման է Դավիդ Վիլիայի՝ կարիերայի սկզբում ցուցադրած խաղին: Վիետոն կարող է աշխատել թիմի համար, վազել պաշտպանությունից՝ հարձակում: Մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ»,- նշել է Սիմեոնեն: