Արգելափակվել է ռուսական դիվանագիտական առաքելությունների հաշիվների մի մասը
International newsԲելգիայի ING բանկում ռուսական դիվանագիտական առաքելությունների հաշիվների մի մասն արգելափակվել է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը։ Սպասվում է, որ մնացած հաշիվները կարգելափակվեն հունիսի 22-ին։
Ավելի վաղ Բելգիայի ԱԳՆ-ին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները նախատեսում են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվների կալանքն արգելող օրենքում փոփոխություններ կատարել՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Այս շաբաթ Բելգիայում ռուսական հաստատությունները, բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչության, ՌԴ պետական ունեցվածքի նկատմամբ կալանք կիրառելու որոշումներ են ստացել դատական պրիստավներից։
Փաստաթղթում ասվում է, որ կալանքը կատարվում է Բելգիայի արբիտրաժային դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ՝ «ՅՈՒԿՕՍ Յունիվերսալ Լիմիթեդ» ընկերության հայցի հիման վրա։