Եվրոպայում դեմ են Ռուսաստանի դեմ միջուկային հրթիռներ տեղակայելուն. Spiegel
International newsՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները դեմ են հանդես գալիս Եվրոպայում հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ տեղափոխել. գրում է Der Spiegel-ը՝ նշելով, որ այդ նախաձեռնության դեմ են հանդես եկել Գերմանիան և Ֆրանսիան։
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է միջին հեռահարության թևավոր, ինչպես նաև
բալիստիկ РС-26 հրթիռներ փորձարկելու համար:
Սակայն Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքի մակարդակի փոփոխություն չի նկատում։ Գերատեսչության ղեկավարի տեղակալ Գիդո Մյուլլերը գերմանացի պատգամավորների հետ գաղտնի նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի միջուկային զինանոցը նոր հրթիռներով համալրելու մասին հայտարարությունը «քարոզչական շոու» է համարել։
Der Spiegel-ի տվյալներով՝ Բեռլինում զգուշանում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության դեպքում երկիրը ռազմավարական բազայի վերածելուց։
ԱՄՆ-ն ցանկանում է Գերմանիայում ծանր տեխնիկա և 5000 զինվորական տեղակայել՝ Արևելյան
Եվրոպան ու Բալթյան երկրները ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համա