Չելսին և Մանչեսթեր Սիթին բանակցում են Բարսելոնայի հետ
Sport«Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին» մտադիր են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգին: Ակումբները արդեն սկսել են բանակցել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար, հաղորդում է Sky Sports-ը: Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը մտադիր է տրանսֆերից ստանալ 7 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Սոնգը վարձավճարով խաղացել է «Վեստ Հեմում»: Ֆուտբոլիստը մասնակցել է ԱՊԼ-ի 28 խաղի, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: